2020, Aus aller Welt, dies&das, Kolumne, Sage & Schreibe Nr. 32

Հայաստան – Պատերազը և անտարբեր աշխարհը

Հայաստանն իմ հայրենիքն է։ Այն աշխարհի ամենահին երկրներից է, որի պատմություը սկսվում է դեռևս մեր թվյարկությունից առաջ երրորդ հազարամյակից։ Ներկայիս Հայաստանը կազմում է պատմական Հայաստանի միայն շատ փոքր մասը, մոտ 29,7 km2։ Մյուս պետությունների նման Հայաստանն էլ պատմության ընթացքում ունեցել է տարբեր պատերազմներ, հաղթանակներ, պարտություններ։ Մեր պատմության ամենատխուր էջը թերևես հայոց ցեղասպանությունն է, որը կազմակերպվեց 20-րդ դարի սկզբին թուրքական իշխանության կողմից և որի ժամանակ կոտորվեցին ավելի քան 1,5մլն հայեր։

Այսօրվա թուրքական իշխանությունը ոչ միայն չի ճանաչում այդ ցեղասպանությունը, այլև Ադրբեջանի հետ միասին 2020 թվի սեպտեմբերին նախաձեռնել է մի նոր պատերազմ ընդդեմ Հայաստանի, այդ պատերազմում ներգրավելով տարբեր ահաբեկչական խմբավորումներ Սիրիայից, Լիբիայից։ Եվրոպական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին։ Միայն տրամաբանորեն մտածելով կհասկանանք այս արտահայտության աբսուրդ լինելը։ Հնարավո՞ր է, որ ամբողջությամբ քրիստոնյա հայաբնակ Լեռնային Ղարաբաղը կամ այլ նման տարածք պատկանի մուսուլման թուրք-ադրբեջանական պետության, որոնք հարյուր տարի առաջ կոտորեցին հայերին և այսօր էլ ցանկանում են շարունակել ցեղասպանությունը։ Պատասխանը միանշանակ է։ Բացի այդ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Նոյեմբերի 10-ին պատերազմն արդեն ավարտվել է, բայց իմ հայրենիքում հումանիտար աղետ է, իսկ քաղաքակիրթ աշխարհը, որը միայն դիտորդի դերում էր, հիմա էլ շարունակում է մնալ դիտորդի դերում և ոչինչ չի ձեռնարկում։ Այս իրավիճակն ինձ շատ մեծ ցավ է պատճառում։

Zum Text auf Deutsch

Von Gohar Tamrazyan, G3L